Արևը, լողափը և գեղեցիկ արևահարված մարմինները ունակ են պատրաստել այնպիսի կոկտեյլ, որը չեն կարող անտեսել նույնիսկ անկուշտ պուրիտանները: Ցանկացած առողջ տղամարդու ուշադրությունը լողափում անպայման կգրավի բիկինիով գեղեցկուհին, որը, ինչպես հայտնի է, ավելի շատ ցուցադրում է, քան թաքցնում: Այն պահին, երբ կինը վայելում է ավազը իր ոչ երկրային գեղեցկությամբ, ամեն ինչ կորցնում է իր իմաստը: Դե իսկ ուժեղ սեռի միջին վիճակագրական տղամարդու հայացքը կարելի է համեմատել ավտոմատ փոխանցումատուփի հետ: Այսինքն, այս դեպքում «վարորդից» ոչինչ կախված չէ: Այնպես որ վայելեք:
Կոբակաբանա (Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա)
Ինչո՞ւ է այստեղ տոթ. Աշխարհագրության տեսանկյունից սա Բրազիլիայի լավագույն լողափը չէ, բայց հաստատ ամենահայտնին է: Այստեղ պարզապես կարելի է սուզվել տեղացի գեղեցկուհիների և սուբերմոդելների ծովում, ովքեր ցնցում են իրենց բնական և ոչ միայն բնական հրաշալիքներով: Այստեղի աղջիկները սովոր են «fio dental» ոճի բաց բիկինիներին, ինչը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «ատամի թել»:
Որտե՞ղ մնալ. Բիկինիով գեղեցկուհիներին տեսնելու հավանականությունը մեծացնելու համար ընտրեք Marina All Suites հյուրանոցը, որը հայտնի է Ռիոյում՝ շնորհիվ իր բարի, որտեղ հաճախ այցելում են հայտնիներ: Եթե ձեզ հաջողվի հայացքը պոկել կիսամերկ գեղեցկուհիներից, ապա կարող եք հիանալ քաղաքի հրաշալի տեսարանով:
Որտե՞ղ մնալ. Collins Avenue-ում է գտնվում Catalina հյուրանոց՝ հասանելի գներով և «նոն ստոպ» ռիթմով երեկույթներով, որոնցից հետո մարդիկ սովորաբար տուն են գնում բարից գողացված սեղաններին գրկախառնված:
Օրիենտ Բիչ (Սինտ Մարտեն, Նիդեռլանդներ)
Ինչո՞ւ է այստեղ տոթ. Առաջին հարցը, որ ձեզ կտա Սինտ Մարտենից բիկինիով ուղեկցորդուհին, կհնչի մոտավորապես այսպես. «Ցուցադրե՞մ ձեզ իմ կղզին»: Այստեղ ձեզ սպասում են աննախադեպ կարիբյան գեղեցկությամբ թեժ և Հոլանդիային հատուկ ազատասեր թռչնակներ, ովքեր չեն ամաչում հագնել ամենասադրիչ լողազգեստները:
Որտե՞ղ մնալ. Որպես տարբերակ դիտարկեք Club Orient-ը, որը ամենահայտնի նուդիստական առողջարանն է Սինտ Մարտենում, և համոզվեք, որ այստեղ հանգստանում են նաև ընտանիքներով: Եթե դուք ցանկանում եք, որ ձեր և շրջապատող մարդկանց միջև ինչ-որ գաղտնիք մնա, ապա Westin Dawn Beach Resort & Spa-ն կամ Hotel L’Esplanade-ը այն է, ինչ ձեզ պետք է:
Նեգրիլ Բիչ (Ջամայկա)
Ինչո՞ւ է այստեղ տոթ. Այստեղ մի բան կա իսկապես ջամայկական և հիփփային, որը ստիպում է աղջիկներին անտեսել կանոնները. հագուստին այստեղ վերաբերվում են որոշակի անտարբերությամբ: Լողափը հայտնի է նրանով, որ աշնանը այստեղ գալիս են դպրոցականներ ԱՄՆ-ից, ինչպես նաև՝ հարուստ ամերիկուհիներ, ովքեր հատուկ գալիս են այստեղ երիտասարդ և թեժ ջամայկացի տղամարդկանց «որսալու» համար:
Որտե՞ղ մնալ. Միանշանակ Rockhouse Hotel-ում, որը մի քանի րոպեյվա հեռավորության վրա է գտնվում Նեգրիլ լողափի կենտրոնական հատվածից: Դուք նույնիսկ կարիք չեք ունենա ամեն օր գնալ լողափ, քանի որ հյուրանոցը ունի իր գեղատեսիլ լողավազանը, որտեղ գեղեցկուհիների պակաս չի զգացվում:
Ինչո՞ւ է այստեղ տոթ. Որովհետև Կանկունի ամբողջ ափամերձ հատվածը եռում է անսահման քանակությամբ Բոտտիչելլիի մադոննաներով, ովքեր միշտ պատրաստ են ուրախությանը և իրենց մարզված մարմինների ցուցադրությանը:
Որտե՞ղ մնալ. Մնացեք սեփական լանդշաֆտային լողավազանով Banyan Tree Mayakoba-ի գերշքեղ առանձնատանը: Այստեղ նույնիսկ կա 18-անցքանի գոլֆի դաշտ, թեև ում է պետք գնդակը և մականները, եթե կան «գնդակներով» բիկինիներ: