British Airways-ը, Iberia-ն և American Airlines-ը համատեղ նախաձեռնությամբ կսկսեն իրականացնել թռիչքներ Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և ԱՄՆ-ի միջև: Չվերթների գրանցումը և տոմսի արժեքը հյուսիսատլանտյան ուղղություններով նույնպես փոխադրողները կիրականացնեն միասին:
Համաձայն պայմանագրի կետերի՝ British Airways-ի և Iberia-ի ուղևորները հնարավորություն են ստացել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև իրականացվող թռիչքներից ընտրել 70-ը, ինչպես նաև Իսպանիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև իրականացվող երթուղիներից ընտրել 16-ը: American Airlines-ի ներդրումը համատեղ գործընկերության նախագծում, շնորհիվ US Airways ցանցի, 28 տրանսատլանտյան երթուղիներից 27 -ը նոր է: Այս կերպ British Airways-ի և Iberia-ի ուղևորները հնարավորություն են ստացել օգտվելու ավելի քան 50 լրացուցիչ ուղղությոններից Հյուսիսային Ամերիկայում:
Ներկա պահին գործընկեր ավիաընկերությունները իրականացնում են 17 թռիչքներ Լոնդոնի և Նյու Յորքի միջև: Հիշեցնենք, որ անցած ամիս British Airways-ը հայտարարել է Եվրոպայի և Ճապոնիայի միջև իրականացվող թռիչքների մասին, որը կիրականացվի ֆիննական Finnair ընկերության և Japan Airlines-ի կողմից: