Բիգ Բենի ժամացույցը, որը բրիտանական մայրաքաղաքի խորհրդանիշն է, ժամանակավոր կդադարի գործել․ մեխանիզմի շտապ ռեստավրացիան կտևի մի քանի ամիս։ Վեստմինստերյան պալատի հայտնի ժամացույցի ռեստավրացիայի և վերանորոգման ծրագիրը պետությանը կարժենա 29 միլիոն ֆունտ ստերլինգ։ Աշխատանքների արդյունքում կփոփոխվեն թվատախտակը, ժամային մեխանիզմը, կվերացնեն պատերի ճաքերն ու տանիքի կոռոզիան, ինչպես նաև՝ կվերականգնվի եզրի օրիգինալ գույնը։ Այս իրադարձությունը անցկացվում է առաջին անգամ վերջին 150 տարիների ընթացքում։
Բիգ Բենի հայտնի զանգը կդադարի հնչել 2017 թվականի սկզբից։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքերով՝ այս միջոցները անհրաժեշտ են ժամացույցի հետագա անխափան աշխատանքի համար։