Բեյոնսեն հրապարակել է լողափնյա լուսանկարներ

Հանրահայտ ամերիկացի երգչուհի Բեյոնսեն հրապարակել է իր լողափային հանգստի լուսանկարները: Սովորաբար նա աշխատում է չհայտնվել լուսանկարչական խցիկներում և  այդ պատճառով  նրա ամուսին ռեփեր Jay-Z-ն նույնիսկ կղզի է գնել նրա համար  Բահամյան կղզիներում: Աստղային ընտանիքը կարող է հանգստանալ հետաքրքրասեր աչքերից հեռու ՝ չմտածելով անձնական կյանքի գաղտնիությունը պահպանելու մասին:

Beyonce

Սակայն օրերս համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ Բեյոնսեն լողում է դստեր՝ Բլյու Այվիի հետ, մարզվում  լողափի ոսկե ավազին և դիմավորում մայրամուտը: Երգչուհին խոստովանել է, որ ամեն կերպ փորձում է թաքցնել իր անձնական կյանքը հանրությունից, բայց երջանիկ պահերը կիսել նրանց հետ իրեն շատ է դուր գալիս. հայտնում է ՌԻԱ «ՖեդերալՊրեսսը»: «Ես որոշել եմ, որ իմ կյանքի որոշ հատվածներ պետք է հանրային ուշադրությունից հեռու պահեմ, բայց ես սիրում եմ կիսվել նրանով, ինչն ինձ երջանկացնում է, հատկապես՝ լուսանկարների միջոցով»,-նշել  է աստղը: Այնպես որ, հիմա նրա երկրպագուները կարող են վայելել Բեյոնսեի լուսանկարները Ֆլորիդայում անցկացրած արձակուրդից, որտեղ նա եղել է ընկերների և տասնութ ամսական դստեր հետ:

You might also like