Հանրահայտ երգչուհի Բեյոնսեն շարունակում է հանգստանալ: Աստղային ընտանիքը Եվրոպա է ժամանել նշելու Բեյոնսեի 32-ամյակը. երգչուհու ծնունդը սեպտեմբերի 4-ին է եղել: Բեյոնսեն ամուսնու` ռեփփեր Jay-Z-իի հետ այժմ հանգստանում է Իտալիայում:
Ինչպես հայտնում է Eg.ru-ն` զույգին սկզբից տեսել են Ստրոմբոլի կղզում, այնուհետև Սորրենտոյում և Կապրիում: Իսկ իրենց հանգստի սկզբում նրանք եղել են Իբիցայում: Երգչուհին հոգնել է բոլորի ուշադրության կենտրոնում լինելուց և արձակուրդըի ընթացքում հանգստանում է որքան հնարավոր է շատ: Նա անգամ կոսմետիկ միջոցներ չի օգտագործում: Սակայն այն բանից հետո, երբ Բեյոնսեն իր նկարները տեղադրել է համացանցում, երկրպագուները նշել են, որ առանց կոսմետիկայի երգչուհին անգամ ավելի երիտասարդ է երևում: