Հայտնի ամերիկացի երգչուհի Բեյոնսեն նշել է ծննդյան տարեդարձը Իտալիայի ափերից մեկում նեղ ընտանեկան շրջապատում զբոսանավի տախտակամածին: Սակայն դա չի խանգարել պապարացիներին հնարավորինս մոտ տարածությունից մի քանի լուսանկար անել:
Ինչպես պարզվել է՝ նույնիսկ լողափնյա հանգստի սեզոնի ավարտին Բեյոնսեն պատրաստ չէ բիկինի կրել. աստղն ընտրել է գծավոր պարեո և փակ լողազգեստ: Լրագրողները հետևում են աստղային զույգի զբոսանավին արդեն մի քանի օր. նշում է Woman.ru-ն:
Ավելի վաղ նրանք արդեն նկարել են նավը Իբիցայի ափին: Հիշեցնենք, որ Բեյոնսեն մեծ ջանքեր է գործադրում հանրությունից իր անձնական կյանքը թաքցնելու համար: Սովորաբար նա չի հայտնվում պապարացիների լուսանկարներում, իսկ դրա համար նրա ամուսինը երգչուհուն նվիրել է սեփական կղզի Բահամներում: