Ռեփեր Ջեյ Զին Բիյոնսեի հետ ընտանեկան կյանքի հինգ ամյակի առթիվ նրա համար կղզի կգնի Բահամյան կղզիներում: Սիրող ամուսինը դիտարկում է Աբակո կղզիներից մեկը, որը գտնվում է Բահամյան կղզիախմբի հյուսիսային մասում:
Նվերը երաժշտին կարժենա ոչ պակաս, քան 3 միլիոն դոլար: Ջեյ Զին վստահ է, որ սեփական կղզին ամենաանհրաժեշտն է. իրենց աստղային կարգավիճակից ելնելով՝ զույգը վաղուց զրկվել է լողափում հանգստանալու հնարավորությունից. ամենուր, որտեղ նրանք հայտնվում են, նրանց շրջապատում են պապարացիները և երկրպագուները: Գնելով մեկուսացված, փոքրիկ կղզի՝ արտիստները իրենց դուստր Բլյու Այվիի հետ կարող են հանգստանալ՝ առանց օտար աչքերի:
Ինչպես հայտնում է Mtv.co.uk-ն՝ նույնիսկ սպասարկող անձնակազմը այս դրախտային կղզում կլինի նվազագույն քանակությամբ: Միևնույն ժամանակ, Starhit.ru-ը հիշեցնում է, որ ֆոտոորսորդները աստղերին հետևելու համար կարող են հայտնվել ցանկացած վայրում: Կապույտ լողազգեստով հղի Քեյթ Միդլթոնին նրանք կարողացան լուսանկարել Կարիբյան ծովի Մյուստիք կղզում, այն դեպքում, որ այս վայրը հայտնի է անձնական կյանքի միջամտությունից պաշտպանության ամենաբարձր մակարդակով: Կադրերն արվել են նավակից՝ հատուկ օբյեկտիվով: