TripAvisor-ը անվանել է Իսպանիայի լավագույն պաղպաղակի սրճարանը: Դա բարսելոնյան DelaCrem հաստատությունն է Էշամպլում (с/Enric Granados, 15), որը ղեկավարում է իտալացի վարպետ Մասսիմո Պինյատան, ով ծնունդով Թուրինից է: Մասսիմոն որոշել է վերակենդանացնել հին բաղադրատոմսերը, որոնց հիմքում բնական, ամբողջական և որակյալ մթերքներն են:
Այստեղ ամեն օր թարմ պաղպաղակ են պատրաստում, այնպես որ Կատալոնիայի բնակիչները կարող են վայելել իսկական «տնական քաղցրավենիք»: Ամռանը սրճարանը պատրաստում է 20 տեսակի շուրջ 80 կգ պաղպաղակ: Ի դեպ, դրանց կալորիականությունը անհամեմատ ցածր է, քան արդյունաբերականինը. 6% և 9% յուղայնություն «ձեռքի պատրաստած» պաղպաղակում ընդդեմ 20% և 30%-ի՝ գործարանայինում:
Նոր տեսականու մեջ, որով իտալացին պատրաստվում է զարմացնել իսպանացի համադամասերներին և զբոսաշրջիկներին և որոնք արդեն վաճառքում են, շատ էկզոտիկ, բայց բավականին համեղ պաղպաղակներ են՝ շոկոլադով և մուգ գարեջրով, նուշով և ամարետոյով, քաղցր ռեհանով և այլն: