Լոս Անջելեսի զբոսաշրջային ցուցահանդեսում «Լավագույն Նոր Տաղավար» է ճանաչվել Հայաստանի տաղավարը

Los Angeles Times Tourism Show 20132013թ. փետրվարի 22-24-ին` ԱՄՆ Լոս Անջելոս քաղաքում տեղի ունեցող ամենամյա հեղինակավոր Լոս Անջելոսի Զբոսաշրջային ցուցահանդեսի «Լավագույն Նոր Տաղավարը» մրցանակի հաղթող ճանաչվեց Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը: Մրցանակը հանձնվեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին:

Los Angeles Times Travel Show

Հիմնադրամի և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով հայկական տաղավարը ցուցահանդեսի ողջ ընթացքում այցելուների ու մասնակիցների կողմից արժանացավ աննախադեպ ուշադրության: Հայաստանի և Արցախի գրավիչ և բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով այցելուներին տրամադրվեցին տեղեկագրեր, ֆիլմեր, տեսանյութեր, ինչպես նաև ցուցադրվեցին ժողովրդական պարեր, ազգային ճաշատեսակներ:

Հաշվի առնելով հայկական մշակույթի նկատմամբ աճող հետաքրքրությունը, ինչպես նաև կարևորելով համագործակցային կապերի ընդլայնումը զբոսաշրջային արդյունքների ներկայացման և իրացման տեսանկյունից՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը նախատեսում է այս տարի կազմակերպել ճանաչողական այց ամերիկյան առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ և զարգացնել զբոսաշրջության խթանման ԱՄՆ ուղղությունը: Այս մասին տեղեկացնում է Ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակը։ © eMedia.am 

You might also like