JUST MARRIED. լավագույն նոր հյուրանոցները մեղրամսի համար

Այս ամռանը պլանավորո՞ւմ եք ձեր հարսանիքը։ Ուրեմն մեղրամիսը անխուսափելի է։ Մեկ հարց․ ու՞ր մեկնել ամուսնական ճանապարհորդության։ Մենք որոշել ենք հեշտացնել ձեր գործը, առանց այդ էլ գործերի պակաս այդ շրջանում չեք ունենա։ Ձեզ ենք ներկայացնում միջավայրով և էսթետիկայով տարբեր վեց վայր իսկական սիրահարների համար։ Դրանցից որը ընտրել՝ որոշեք ինքներդ։ Դրանցից յուրաքանչյուրը լի է տպավորություններով և կզարդարի ընտանեկան ալբոմը գեղեցիկ կադրերով։

THE AIYANA, ՊԵՄԲԱ ԿՂԶԻ, ՏԱՆԶԱՆԻԱ

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [1] фото [4]

Ինչու այստեղ

Շա՞տ զույգեր են մեղրամսի մեկնում Աֆրիկա։ Ո՛չ։ Բայց իզուր։ Այդպիսի տպավորությունները չեն մոռացվում։ Զանզիբարին մինի ջեթով  30 րոպեյվա թռիչքի հեռավորության վրա գտնվող փոքրիկ կղզին ունի իսկական բնական գեղեցկություն և մեկուսացում։ 30 էկո վիլլաները օրգանապես միաձուլվում են լանդշաֆտին՝ շնորհիվ բնական փայտի, քարերի և մարջանների կիրառման․ բոլոր այն   «գանձերի», որոնք հինգ տարի շարունակ հատուկ հավաքվել են կղզում հյուրանոցի կառուցման համար։

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [1] фото [1]

Ինչ անել

Ոչինչ։ Անգործությունը  The Aiyana-ում վերածվել է բարձր արվեստի և ամենայն լրջությամբ կոչվում է  The Art of doing nothing։ Այնպես որ ձեր օրվա գրաֆիկը բաղկացած կլինի ջրի և երկրնքի անվերջ զննումից։ Դրան կլրացնեն համեղ ընթրիքն ու նրբախորտիկներով նախաճաշը, զբոսանքը լողափով, ավանդական նավակով զբոսանքը և ծանոթությունը տեղաբնակների հետ, օրինակ՝ թռչող աղվեսների, որոնք վաղուց ապրում են մանգլենի անտառներում։

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [1] фото [2]

Պլյուսները

Դեպի Հնդկական օվկիանոսը բացվող պանորամային տեսարանը։ Ամբողջովին մեկուսացման հակասթրեսային զգացողությունները։ Հունիսին նախատեսված հյուրանոցի բացումը․ շանս կա նաև առաջին հյուրերը լինելու։

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [1] фото [3]

AJMAN SARAY, ԱՋՄԱՆ, ԱՄԷJust married: лучшие новые отели для медового месяца | галерея [2] фото [5]

Ինչու այստեղ

Ինչ կասեք, եթե հազար ու մի գիշեր, կամ գոնե մի քանի շաբաթ անցկացնեք արևելյան կոլորիտով  շքեղ պալատական ինտերիերում։ Եթե հավանում եք այդ գաղափարը, ապա խորհուրդ ենք տալիս ուշադիր զննել  Starwood Hotels & Resorts ցանցի նոր բացված Ajman Saray հյուրանոցի լուսանկարները։ Ավանդական արաբական մոտիվներ, նաշխազարդ սալիկներ, պարտադիր շատրվաններ զով ներքին բակում․ այս վայրը կարող է դառնալ իսկական օազիս ձեր մեղրամսի ընթացքում։

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [2] фото [1]

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [2] фото [6]

Ինչ անել

Հիանալ Պարսից ծոցի տեսարաններով։ Թեկուզ մեկ գիշերով վարձակալել ընդարձակ թագավորական սուիթ՝ մասնավոր բացօթիկով, և զգալ ձեզ շատ կարևոր անձ։ Սեղան ամրագրել Mejhana ռեստորանում և ընթրել մերձավորարևելյան ուտեստներ։

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [2] фото [2]

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [2] фото [7]

Պլյուսները

Աջման հանգստավայրը նոր է ճանաչում ձեռք բերում։ Հաճելի է զգալ քեզ առաջիններից մեկը։ Օդանավակայանից հեռավորությունը օպտիմալ է․ շուտ կարելի է հասնել այստեղ, բայց աղմկոտ չէ։

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [2] фото [3]

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [2] фото [4]

IKOS OLIVIA, ՀԱԼԿԻԴԻԿԻ, ՀՈՒՆԱՍՏԱՆ

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [3] фото [1]

Ինչու այստեղ

Նախ, որովհետև Հունաստանում ամեն ինչ կա։ Մասնավորապես՝ մաքուր ավազե լողափեր, համեղ ռեստորաններ, լուսավոր ընդարձակ սենյակներ․ կարճ ասած՝ միասին երջանիկ ժամանակ անցկացնելու համար ամբողջական հավաքածու։ Երկրորդ՝ Ikos Olivia-ում գիտեն, թե ինչ ասել է մեղրամիս և ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի դրանից մնան լավագույն տպավորությունները։

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [3] фото [4]

Ինչ անել

Ikos Olivia-ն առաջարկում է իր այցելուներին բոլոր հնարավոր զբաղմունքները։ Նորապսակներին կարող է հետաքրքրել ռոմանտիկ պիկնիկը ծովի ափին, հայկինգը գեղատեսիլ անտառային արահետներում սնորկլինգն ու կանոեով զբոսանքը կամ սպա պրոցեդուրան՝ հատուկ երկուսի համար նախատեսված սենյակում։

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [3] фото [2]

Պլյուսները

Հասկանալի միջերկրածովյան հանգիստ՝ առանց արկածների և էկզոտիկայի․ շատերի համար կարևոր է հենց սա։ Բացի այդ, նրանց համար, ովքեր հենց նոր են սիրո և հավատարմության երդում տվել, Ikos Olivia-ում կան անակնկալներ․ ընթրիք մոմերի լույսի ներքո, մեկ շիշ շամպայն համարում և հաճելի հրաժեշտի նվեր։ Միթե հրաշալի չէ։

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [3] фото [3]

PHUM BAITANG ZANNIER, ՍԻԵՄՌԵԱՊ, ԿԱՄԲՈՋԱ

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [2] фото [3]

Ինչու այստեղ

Հյուրանոցի բացումը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին, այնպես որ ժամանակ կունենաք լավ պատրաստվելու ձեր հանգստին։ Իսկ այն կլինի հագեցած և յուրահատուկ․ Կամբոջան դիմավորում է հինավուրց տաճարներով (միայն Անգկոր Վատտն ամեն ինչ արժի), պալատներով, եղանակով և զարմանահրաշ բնությամբ։ Ժամանակակից քաղաքակրթության կղզյակ կդառնա հինգաստղանի Phum Baitang հյուրանոցը, որը, չնայած վավերական ճարտարապետությանը, կունենա առաջին կարգի հագեցվածություն։ Կարող եք ձեզ զգալ իսկական գաղութարար, ում առջև բացվում է նոր աշխարհ։

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [2] фото [4]

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [2] фото [5]

Ինչ անել

Զբաղվեք յոգայով դարավոր ծառերի շրջապատում  և թռչունների ծլվլոցի ներքո։ Փորձեք ձեզ վրա կամբոջական մերսման տեխնիկան։ Գնացեք էքսկուրսիայի և լուսանկարեք այն ամենն ինչ կպատահի ճանապարհին։ Համտեսեք տեղի համեմունքներով  լի ուտեստները, գոլֆ խաղացեք Կամբոջայի լավագույն դաշտում՝ Angkor Golf-ում։

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [2] фото [1]

Պլյուսները

Պաշտպանված բնությունը, հզոր մշակութային և կրթական բեքգրաունդը։

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [2] фото [2]

MELIÁ JARDINES DEL REY, ԿԱՅՈ ԿՈԿՈ, ԿՈՒԲԱJust married: лучшие новые отели для медового месяца | галерея [5] фото [3]

Ինչու այստեղ

Այստեղ արժի խարիսխ գցել Հավայան կղզիներում անցկացրած մի քանի խենթ օրվանից հետո՝ ռոմի անսպառ պաշարով և մինչև լուսաբաց ձգվող միլոնգայով։ Կայո Կոկո զբոսաշրջային գոտին հայտնի է անվերջանալի սպիտակ լողափերով, որոնց թվում կան ինչպես վայրի, այնպես էլ պատմական լողափեր։ Հյուրանոցը, շնորհիվ իր լավ տեղաբաշխման, շատ հարմար է ինչպես ակտիվ, այնպես էլ լիցքաթափող հանգստի սիրահարների համար։ Մոտակայքում կան մի քանի հետաքրքիր քաղաք, որոնք հարմար են մեկօրյա էքսկուրսիաների համար։

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [5] фото [4]

Ինչ անել

Ձկնորսություն անել Լա Ռեդոնդա ծոցում։ Սուզվել ծովի խորքերը մարջանե ժայռերի շրջանում։

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [5] фото [2]

Պլյուսները

Meliá Jardines del Rey-ում նորաթուխ զույգերին կդիմավորեն ծաղիկներով, կառաջարկեն անցկացնել կամերային ընթրիք, կմատուցեն շամպայն և կտեղավորեն հատուկ համարում։ Ի դեպ, այս հյուրանոցում գործում է  All Inclusive համակարգը, ինչը ևս պլյուս է։

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [5] фото [1]

FOUR SEASONS HOTEL BAHRAIN, ԲԱՀՐԵՅՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

 Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [6] фото [3]

 Ինչու այստեղ

Ամենագեղեցիկ արաբական պետությունը՝ Բահրեյնը, գտնվում է 30 ավազոտ կղզիների վրա։ Դրանցից մեկը, որն ունի հինգ հեկտար մակերես, դարձել է նոր Four Seasons երկրաքեր-հյուրանոցի համար իդեալական վայր։ Այստեղ կարելի է վայելել բարձրակարգ խոհանոցի ուտեստները՝ հայտնի խոհարար Վոլֆգանգ Պակից, ինչպես նաև՝ ար դեկո ոճի ինտերիերը, որի հեղինակը հայտնի ֆրանսիացի դիզայներ Պիեր Իվ Ռոշոնն է։

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [6] фото [4]

Ինչ անել

Բնակվել  68-րդ հարկում և հիանալ կղզին շրջապատող գեղեցկությամբ։ Գնալ Ֆորմուլա-1-ի մայրուղի և քեզ զգալ հայտնի մրցարշավորդ։ Վազել թռչկոտանիներից մեկով։ Տեսնել Սաար հինավուրց քաղաքի ավերակները։ Ըմպել իսկական արևելյան սուրճ և ծխել նարգիլե։ Փորձարկել առողջարանի բոլոր լողավազանները։ Գնալ սպա համալիր՝  Sodashi  և Ila օրգանիկ կոսմետիկ միջոցներով ծիսակատարության։

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [6] фото [2]

Պլյուսները

Բահրեյնը ամենադեմոկրատական արաբական երկիրն է։ Այդ պատճառով պետք չէ վախենալ շրջապատող մարդկանց հայացքներից և քննարկումներից, եթե դուք այնքան էլ երկար կիսաշրջազգեստով չեք։ Իսկ հենց հյուրանոցի առավելությունը  Four Seasons Bed մահճակալներն են, որոնք բարձր են գնահատում  շատ քմահաճ զբոսաշրջիկներ։

Just married: лучшие новые отели для медового месяца | галерея [6] фото [1]

You might also like