Մադրիդի լավագույն «էրոտիկ» հյուրանոցները

Մադրիդում և նրա շրջակայքում գործում են մի քանի «էրոտիկ հյուրանոց», որոնք մեծ ճանաչում են վայելում։ Նրանք իրենց հյուրերին առաջարկում են ջրային մահճակալներ, խաղալիքներ և այլ ատրիբուտներ ամենահամարձակ երևակայությունը կյանքի կոչելու համար։ ABC-ն կազմել է ամենաշատ պահանջարկ վայելող մայրաքաղաքային սեքս-հյուրանոցների ցանկը։
Zouk- ամենահայտնի էրոտիկ հյուրանոցներից մեկը, որը գտնվում է Ալկադա դե Էնարես քաղաքում։ Այստեղ համարները բաժանված են հինգ տարբեր կատեգորիաների։ Հաճախորդների գաղտնիությունը պահելու համար հյուրանոցը հնարավորություն է տալիս նրանց գրանցվել առանց մեքենայից դուրս գալու և միանգամից մոտենալ համարին, որոնցից յուրաքանչյուր ունի անհատական ավտոտնակ։ Այս «սիրո հյուրանոցում» գործում են ժամային սակագներ, կան համարներ լողավազանով և ջակուզիով, ինչպես նաև՝ սեքս-խաղալիքների կատալոգ։  Գները տատանվում են  56-ից  425  եվրո։

Zouk
Luxtal- Luxtal հյուրանոցում, որը գտնվում է Չամարտին թաղամասի հենց սրտում, գործում է ժամային վճարման համակարգ։ Այն նախատեսված է ոչ միայն զույգերի համար, այլև՝ խմբերի։  Luxtal-ի տարբերակիչ առանձնահատկություններից է ընդարձակ համարների բազմազանությունը, 2,1 մետր լայնությամբ կիսաշրջանաձև մահճակալները և համարների երփներանգ լույսերը։ Կախված ժամից՝ սակագները տատանվում են 35-ից  140 եվրո զույգի համար։

Luxtal

Suites Loob-Suites Loob-ը ներկայանում է որպես հյուրանոց, որն առաջարկում է հաճախորդներին «ամենաէքսկլյուզիվ մեկուսացումը Մադրիդում»։ Այստեղ գործում է էրոտիկ բուտիկ, կա ջակուզի, լողավազան և ավտոտնակ։ Հյուրանոցը գտնվում է Տորրեխոն դե Արդոսում։ Այստեղ բնակվելու համար  (նվազագույնը  4 ժամ) հյուրերը պետք է վճարեն  62-ից 600 եվրո՝ կախված մնալու տևողությունից և շաբաթվա օրից։

Suites Loob

El Motel Los Penascales- Սա Մադրիդի էրոտիկ հյուրանոցների շրջանում դասական տարբերակ է։ Այն գտնվում է Լաս Ռոսաս արվարձանում և զույգերին ապահովում է «առավելագույն նրբությամբ»։ Նրանց տրամադրության տակ են մասնավոր ավտոկայանատեղին, տանտրա-բազմաթոռներով համարներ, անվճար Wi-Fi կապ և շոգեբաղնիք ու ջակուզի այցելելու հնարավորություն։ Բնակության ամենամատչելի տարբերակը արժի 40-ից 150 եվրո։ Այստեղ կարելի է մնալ նվազագույնը 4 ժամ, իսկ արժեքը կախված է անցկացրած ժամերից։

El Motel Los Penascales

Ars Vivendi- Մինչև մայիսի սկիզբը  Ars Vivendi սպան, որը գտնվում է մայրաքաղաքից մեկ ժամ հեռավորության  վրա գտնվող Սեգուրիլիա (Տոլեդո) քաղաքում, հյուրերին առաջարկում է անսովոր «էրոտիկ արկած»։ Այն նախատեսված է նրանց համար, ովքեր «դժգոհ են իրենց սեքսուալ կյանքից և ցանկանում են մի քանի կրքոտ օր անցկացնել սիրելիի հետ»։ Փաթեթը ներառում է երկու օրվա գիշերակաց և էրոտիկ հանդերձանք, օրինակ՝ բժշկի և բուժքրոջ, Կարմիր գլխարկի և գայլի, օդաչուի և բորտուղեկցորդուհու, ձերբակալվածի և ոստիկանի։ Մեկ գիշերը մեկ մարդու համար կարժենա 195 եվրո։

Ars Vivendi

You might also like