Այս տարվա լավագույն երկիր է ճանաչվել Նոր Զելանդիան

Բրիտանական  Telegraph հրատարակչությունը ամփոփել է 2013 թվականի զբոսաշրջային արդյունքները` հարցում անցկացնելով 75 հազար մարդկանց շրջանում: Հաղթողներ են ճանաչվել 15 նոմինացիաներում, որոնք բարձունքների են հասել զբոսաշրջության տարբեր բնագավառներում: 2013 թվականի լավագույն երկիր է ճանաչվել Նոր Զելանդիան:

New Zealand

Բացի գեղեցիկ բնությունից, ինչպես նշում է  Telegraph-ը, երկիրը հայտնի է նաև նրանով, որ այն իդելական է ցանկացած զբոսաշրջիկի համար. և ընտանիքով ճանապարհորդողների, և միայնակ զբոսաշրջիկների: Այստեղ հիանալի ճանապարհներ են, ժամանակակից ավիատրանսպորտային համակարգ և շատ հյուրասեր տեղաբնիկներ, իսկ «Մատանիների տիրակալը» և «Հոբիթները» ֆիլմերի նկարահանումները Նոր Զելանդիայում էլ ավելի ճանաչվածություն բերեցին այս երկրին:

Cape Town

«2013 թվականի լավագույն քաղաք» նոմինացիայում հաղթող է ճանաչվել Քեյփթաունը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Վանկուվերը և Վենետիկը: «Լավագույն հյուրանոցային ցանց» է ճանաչվել Four Seasons-ը, իսկ   RIU-ն և  Jumeirah-ը  համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները. հայտնում է  РБК Тravel-ը:

You might also like