Մոտ ժամանակներում առավել շատ աշխատատեղեր կստեղծվեն Հնդկաստանում, Բրազիլիայում ու Թայվանում, հայտնում է bigmir.net-ը:
ManpowerGroup ընկերությունը հրապարակել է այս տարվա II եռամսյակում աշխարհում զբաղվածության շուկայի աճի վերաբերյալ կանխատեսումները: 41 երկրne8ում 65.000 գործատուների շրջանում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ նախորդ տարվա համեմատ աշխարհում նոր աշխատատեղերի թվի աճի կանխատեսումները զգալիորեն նվազել են, սակայն ավելացել են այս տարվա առաջին եռամսյակի համեմատ:
Եվ այսպես, աշխատանք գտնելու առումով այս տարի հեռանկարային են համարվել Հնկաստանն ու Բրազիլիան` հիմնականում ծառայությունների սպասարկման ոլորտի աճի հաշվին: Նրանց հաջորդում են Թայվանը, Չինաստանը, Մեքսիկան, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Լեհաստանը: Ֆրանսիան 12-րդ տեղում է, Մեծ Բրիտանիան` 13-րդ:
Ուշագրավ է, որ օրինակ, 17-րդ հորիզոնականը զբաղեցնող Հունաստանի գործատուները մտադիր են շարունակել կրճատումները նաև երկրորդ եռամսյակում:
Ինչպես ավելի վաղ գրել էր ԹԵՐԹ.ամ-ը, Expat Explorer-ի հարցումների համաձայն, որոնք հրապարակել էր HSBC-ն, օտարերկրյա աշխատուժի համար 2011թ. լավագույն երկիր էր ճանաչվել Սաուդյան Արաբիան: / ԹԵՐԹ.ամ