Բեռլինն անվանել են Եվրոպայի ամենալավ հյուրանոցային ծառայություններ ունեցող քաղաք

Հարցման արդյունքների համաձայն, որը անցկացվել է Citysam AG ընկերության կողմից, Բեռլինը անվանել են ամենալավ հյուրանոցային ծառայություններ ունեցող քաղաքը Եվրոպայում: Գերմանական մայրաքաղաքում միջին մակարդակի սպասարկումը բավարարում է հյուրանոց այցելողների 79.8 %-ին:

Բեռլինից հետո հյուրանոցային սպասարկման մակարդակով հաջորդ տեղում  գտնվում է Լիսաբոնը, որը այցելուները նույնպես  բարձր են գնահատել` 79.5 %, իսկ երրորդ տեղում է Վիեննան` 79.4 %: Հարցման մասնակիցները հյուրանոցում ապրելը գնահատել են 100 բալանոց համակարգով: Բեռլինը եվրոպական խոշորագույն քաղաքներից առաջատար է ոչ միայն հյուրանոցային ծառայության մակարդակով: Ընկերության տվյալներով` Բեռլինը նաև գլխավորում է բոլոր  «աստղակիր» վայրերի ցուցակը:


Այսպես` Բեռլինում հինգաստղանի հյուրանոցի սպասարկումից գոհ են այցելուների 90 %-ը, երեքաստղանի հյուրանոցների սպասարկումից 79.5 %-ը: «Մեկ աստղանի» անվանակարգում Բեռլինը առաջին տեղը կիսում է Մադրիդի հետ , չորս աստղանի անվանակարգում զիջում է Դուբլինին: Փորձագետները նշում են, որ Բեռլինում հյուրանոցների հաճախորդները գոհ են մնում գին-որակ հարաբերակցությունից, հայտնում է Marco Polo-ն:

You might also like