Իտալիայում գործում է ծխախոտային արտադրանքի պետական մենաշնորհ: Այն կարող եք ձեռք բերել հատուկ լոգոյով կրպակներից: Արգելվում է ծխել հասարակական փոխադրամիջոցներում, տաքսիներում, թատրոններում և կինոսրահներում, ինչպես նաև` որոշ խանութներում: Հռոմում ողջունելի չէ ազատ ոճի հագուստը, օրինակ` շորտերը և շապիկները: Այդ տեսքով չեն թողնի մուտք գործել ոչ միայն թանգարաններ և տաճարներ, այլև խանութներ: Վատիկանում և Սբ. Պետրոս եկեղեցում չի թույլատրվում մուտքը շորտերով, կարճ կիսաշրջազգեստով և բաց ուսերով: Ֆլորենցիան հայտնի է կաշվե և ոսկե ապրանքներով, Վենետիկը` կառնավալային դիմակներով և Մուրանո կղզում պատրաստված վենետիկյան ապակե իրերով: Իտալիայից Ձեզ հետ բերեք իտալական ծղոտե գլխարկ, իտալական բազմաթիվ ֆուտբոլային ակումբներից մեկի մարզաշապիկը և աշխարհում հայտնի Chianti գինի:
Օգտվելով իտալական փոխադրամիջոցից` հիշեք.
1. Տոմսը պետք է գնել նախօրոք կրպակներից: Այն պետք է վավերացնել կանգառում կամ սրահում, որից հետո այն վավեր կլինի 75 րոպե: Բոլոր փոխադրամիջոցների համար գործում է նույն տոմսը:
2. Բոլոր կանգառները կատարվում են պահանջով:
Իտալիայի մասին ամենը կարող եք կարդալ մեր Իտալիա էջում, իսկ ծանոթանալ նրան ներսից` այստեղ և հիմա: