Բելգիա այցելած զբոսաշրջիկները պետք է ավելի ուշադիր լինեն և չնետեն աղբը՝ որտեղ պատահի։ Երկրի կառավարությունը կրկնակի ավելացրել է աղբամանից վրիպելու համար տուգանքը․ այժմ օրինախախտները ստիպված կլինեն վճարել 100 EUR եվրո գետնին նետած ծխախոտի մնացորդի, մաստակի կամ գարեջրի շշի համար։ Տուգանքներից գոյացած գումարը կտրամադրվի շրջակա միջավայրի պահպանման հիմնադրամ։ Ամենայն հավանականությամբ, խստացումը պայմանավորված է նման արարքների հանդեպ բելգիացիների վերաբերմունքով․ վիճակագրության համաձայն՝ միայն ամեն երկրորդ բնակիչն է խղճի խայթ զգում աղբը չնախատեսված վայրում թափելու համար։ Այդ ցուցանիշը զգալիորեն ցածր է միջինից․ մոլորակի բնակչության 63 %-ը իրեն վատ է զգում այդ իրավիճակում։ Նման մանր աղբը, ինչպիսիք են՝ ծխախոտի մնացորդները, խմիչքների տուփերը և մաստակները, ոչ միայն վնաս են հասցնում շրջակա միջավայրին, այլև՝ փչացնում քաղաքի տեսքը։ Կարիք կա արդյոք ասել, որ գետնին նետված աղբը մարդու դաստիարակության մակարդակի և իրեն հյուրընկալած քաղաքի հանդեպ ունեցած հարգանքի վառ ապացույցն է։