Բրյուսելը աճեցնում է այգի միջնադարյան քաղաքի սրտում, որպեսզի ստեղծի ավելի գրավիչ տեսարան զբոսաշրջիկների և քաղաքացիների համար, որն էլ կփոխարինի հայտնի «Ծաղկային գորգին»:
Շուրջ 100 000 հազար զբոսաշրջիկ ամեն երկու տարին մեկ գալիս են քաղաք, որպեսզի հիանան հայտնի «Ծաղկային գորգով», երբ միլիոն ծաղիկ ծաղկում է քաղաքի կենտրոնում: Բայց այդ գործողության կազմակերպումը պահանջում է շատ ժամանակ, և նոր կոմպոզիցիայի հեղինակ Աննետտե Կացը AFP-ին տված հարցազրույցում նշել է, որ քաղաքը որոշել է հյուրերին առաջարկել նոր դիտարժան երևույթ:
Նոր առաջարկի՝ Floralientime-ի համար կազմակերպիչները գնել են դափնիներ, բեգոններ և ոչխարի մոդելներ: Մինչև օգոստոսի 18-ը դահլիճի բակը զարդարված կլինի նոր կոմպոզիցիայով. հայտնում է news.com.au-ն: