Բելգիա. Բրյուսելում վառվեցին ամանորյա լույսերը

Բրյուսելի գլխավոր հրապարակում վառվեցին Սուրբ Ծննդյան լույսերը: Այս տարի որոշվել է տեղադրել նոր լուսադիոտներ, որոնք 80%-ով ավելի տնտեսող են պետության համար. հայտնում է  La Llibre-ն:

 Brussels lit Christmas lights

Լուսավորության նախագիծը մշակված է այնպես, որպեսզի Սուրբ Ծննդյան տոներին ստեղծվի առավելագույնս կենդանի մթնոլորտ` նախագծի տեխնիկական մասի սպասարկման առավելագույն խնայումով: Հրապարակին կից գտնվող 27 շինությունների վրա տեղադրվել են էներգախնայող լամպեր:

Brussels lit Christmas lights

Ի դեպ, լուսավորությունը կլինի գրեթե շուրջօրյա: Բայց տեխնիկները հնարավորություն կունենան կարգավորել լուսավորության պայծառությունը և ինտենսիվությունը գիշերվա ժամերին: Սուրբ Ծննդյան լույսերի կառավարման գլխավոր կայանը կլինի քաղաքապետարանում: Տվյալ նախագծի ընդհանուր արժեքը, որը ներառում է ավելի քան 1600 լամպ, կազմել է 3,5 միլիոն եվրո:

You might also like