Թանգարանների բրյուսելյան խորհուրդը թողարկել է 40 եվրո արժողությամբ թանգարանային քարտ, որը իրավունք է տալիս 10 անգամ այցելել մայրաքաղաքային 37 թանգարաններից ցանկացածը 3 ամսվա ընթացքում։
Այս ակցիան դարձել է «100Masters» անունը կրող ակցիայի մի մասը և ուղղված է գլուխգործոցների գովազդին, որոնք ներկայացված են Բրյուսելի թանգարանների մշտական ցուցահանդեսներում։
Քարտը կգործի իր կիրառման պահից սկսած երեք ամսվա ընթացքում։ Քարտերը վաճառքի կդրվեն օգոստոսի վերջից, իսկ դրանցով թանգարան կարելի է գնալ արդեն օգոստոսի 27-ին։ Թանգարանային քարտը հնարավոր կլինի գնել օնլայն, մայրաքաղաքային տուրիստական ընկերություններից և մի քանի թանգարաններից։
Ինչպես գրում է La Capitale-ը՝ Brussels Card-ը թույլ կտա մուտք գործել Բելգիայի գեղարվեստի թագավորական թանգարան, Մագրիտի թանգարան, Երաժշտական գործիքների թանգարանը, Բնական գիտությունների թանգարանը և շատ ուրիշներ։
Այլ հոդվածներ
You might also like