Միջազգային ասոցացիայի խորհուրդը (Union of International Associations (UIA) ներկայացրել է 57-րդ ամենամյա զեկույցը, որի համաձայն Բրյուսելը յոթերորդ տարին անընդմեջ դարձել է կոնֆերանսների, սիմպոզիումների և կոնգրեսների անցկացման եվրոպական առաջատար՝ առաջ անցնելով Փարիզից, Վիեննայից և Տոկիոյից։
2015 թվականի զեկույցի տվյալներով՝ Բրյուսելում անցկացվել է 665 կոնֆերանս, ինչը Բելգիայի մայրաքաղաքը դարձրել է առաջինը Եվրոպայում և երկրորդը աշխարհում։ Բրյուսելը զիջում է միայն Սինգապուրին, որտեղ անցկացվել է 736 միջոցառում։ Թոփ-5-ում են Սեուլը (494), Փարիզը (362), Վիեննան (308) և Տոկիոն (249)․ գրում է eturbonews-ը։