Բելոռուսիայի մայրաքաղաք Մինսկում բացվել է «լրտեսական» բար: Այս վայր կարելի է յացելել միայն ինտերնետում գրանցվելուց հետո, իսկ մուտքի մոտ պետք է ասել գաղտնաբառը: Ոչ մի ուղղորդում Stirlitz spy bar բարը չունի. հասցեն պաշտոնապես ոչ մի տեղ չի նշվում, իսկ նշաններ և պաստառներ, հեղինակների մտահաղացմամբ, չեն օգտագործվում: «Մի փնտրեք նշաններ կամ պաստառներ, մի հարցրեք անցորդներից, թե ինչպես մեզ գտնել: Մեր գովազդը անտեսանելի է և չուղղորդված: Կամարակապ անցք, գաղտնի դուռ, միջանցք և գաղտնի մուտք. մեր լրտեսական բարը իր խմիչներով և զվարճանքով կսպասի Ձեզ»,-նշվում է բարի կայքում:
Stirlitz spy bar բարում հայտնվելու համար անհրաժեշտ է հարցաթերթիկ լրացնել կայքի հետադարձ կապում և ստանալ գաղտնաբառը, որը կուղարկվի ձեր բջջայինին: Գաղտնաբառը կարող է լինել ինչպես ինչ-որ արտահայտություն, այնպես էլ` որևէ գործողություն: «Մենք չենք ձգտում ստորգետնյա ձևաչափի և ոչ էլ մտադիր ենք արգելել բար այցելել ազատ տեղերի դեպքում:
Բայց միևնույն ժամանակ գաղտնաբառի իմացությունը չի երաշխավորում, որ ձեզ ներս կթողնեն, ինչի մասին մենք զգուշացնում ենք հաղորդագրության մեջ: Մենք սահմանափակում ենք մուտքը, որպեսզի բարը չլցվի մարդկանցով», -հաստատության հեղինակներից մեկի` Վլադ Բրիշտելի խոսքերը մեջբերում է Onliner.by կայքը: Բարի ներսում նույնպես տիրում է լրտեսական մթնոլորտ: Օրինակ, հաստատության պատերը զարդարված են տարբեր ժամանակակից հրազեններով և հայտնի հետախույզների դիմանկարներով, իսկ առաստաղին գաղտնազերծված սխեմաներ են: