Չինաստանի իշխանությունները ազատազրկում են սահմանել պանդաներ և այլ հազվագյուտ կենդանիներ ուտելու համար: Պեկինը հույս ունի այդ կերպ ամրապնդել որսագողության դեմ պայքարը: Հազվագյուտ և անհետացող տեսակների կենդանիների ցանկը բաղկացած է 420 անուններից:
Բացի պանդաներից, ցուցակը ներառում է նաև հիմալայան արջեր և թեփամորթներ: Նման կենդանիների օգտագործումը սննդի մեջ պատժվում է ազատազրկմամբ 10 և ավել տարի ժամկետով:
Բացի այդ, որսագողի կողմից սպանված որևէ վայրի կենդանու կանխամտածված ձեռքբերումը նույնպես կհամարվի հանցագործություն և կպատժվի մինչև երեք տարի ազատազրկումով: