Սկսվել է աշխարհում առաջին ծովային սեքս-կռուիզի տոմսերի վաճառքը

Սկսվել է աշխարհում առաջին ծովային Desire Cruise սեքս-կռուիզի տոմսերի վաճառքը։ Այդ մասին հայտնել է  Original Group ընկերության կայքը, որը կազմակերպում է այդ ճանապարհորդությունը։

Ընկերության ամենաթանկարժեք առաջարկը  Club World Owners Suite լյուքսն է՝  11 հազար դոլարով։ Ամենամատչելի նավախցիկն արժե  3,2 հազար։  Զեղչերի արդյունքում գինը նվազել է մինչև 2,8 հազար։

club-world-owners-suite-new_4_0Մեծահասակների համար նախատեսված կռուիզին զբոսաշրջիկները կմեկնեն շքեղ  Azamara Quest նավով։ Ճանապարհորդներին կառաջարկեն էրոտիկ երեկույթներ, մեծահասակների համար նախատեսված զվարճանքներ, կտրամադրեն առանձին սենյակներ սիրային խաղերի համար։ 180 մետր երկարությամբ նավի վրա կստեղծեն հատուկ գոտիներ, որտեղ կարելի է շրջել առանց հագուստի։

48-desire-cruises-play-roomԻնչպես հայտնել  Լենտան հունիսի  1-ին՝  Azamara Quest-ը կնավարկի Ադրիատիկ ծովում 2017  թվականի աշնանը։ Ճանապարհորդությունը կսկսվի Վենետիկում սեպտեմբերի 26-ին և կավարտվի հոկտեմբերի 3-ին նույն իտալական քաղաքում։ Նավը կանգ կառնի Սլովենիայի և Խորվաթիայի նավահանգիստներում։

You might also like