Շատերը լսել են որոշ քաղաքների անվանումների մասին՝ «Մեղքերի քաղաք» (Լաս Վեգաս) կամ «Մեծ Խնձոր» (Նյու Յորք): Սակայն խոշոր քաղաքներին տրված որոշ անուններ անհայտ են զբոսաշրջիկներին: Ստորև ձեզ ենք ներկայացնում նման անվանումների՝ CNN-ի կազմած ցանկը:
1. Քառակուսի մղոն- Լոնդոնի պատմական կորիզը (Լոնդոնյան Սիթի), Մեծ Բրիտանիա:
2. Քաղաք՝ մղոն բարձրության վրա- Դենվեր, Կոլորադո նահանգ, ԱՄՆ:
3. Քաղաքների մայր- Քեյփթաուն, ՀԱՀ:
4. Պալատների քաղաք- Կալկաթա, Հնդկաստան:
5. Ադրիատիկայի թագուհի- Վենետիկ, Իտալիա:
6. Հազար մզկիթների քաղաք-Կահիրե, Եգիպտոս:
7. Մերձավոր Արևելքի Փարիզ- Բեյրութ, Լիբանան:
8. Արևելքի մարգարիտ-Հոնգկոնգ, Չինաստան:
9. Առագաստների քաղաք-Օկլենդ, Նոր Զելանդիա:
10. Յոթը բլուրների քաղաք -Հռոմ, Իտալիա:
11. Կամուրջների քաղաք- Վրոցլավ, Լեհաստան:
12. Կարմիր քաղաք- Բոլոնիա, Իտալիա: