Ինքնաթիռում քնելուց առաջ մի մոռացեք անջատել Wi-Fi-ը

Wi FiՇատ ավիաընկերություններ առաջարկում են  ինտերնետ հասանելիություն ինքնաթիռում: Շատ դեպքերում Wi-Fi ինտերնետը անվճար  է լինում, բայց երբեմն էլ  հարկավոր է լինում վճարել, ընդ որում՝ շատ: Singapore Airlines ավիաընկերության ուղևորը 1200 դոլար վճարման հաշիվ է ստացել ինքնաթիռում օգտագործած ինտերնետի համար: Ջերեմի Գուտչեն գնել է 30 դոլար արժողությամբ փաթեթ և մտել ինքնաթիռ: Լոնդոնից Սինգապուր կատարվող թռիչքի ընթացքում նա բավականին երկար քնել է, բայց վայրէջքից և հեռախոսը միացնելուց հետո նա ստացել է 1171 դոլարի հաշիվ:  Գուտչեն չի անջատել ինտերնետը քնելու ընթացքում, որի համար էլ վճարել է: Ըստ մանրամասների՝ նա բացել է 115 կայք, ստուգել է էլեկտրոնային փոստը՝ ուղարկելով մի քանի նամակներ, և ներբեռնել է 4մբ տարողությամբ ֆայլ, որը արժեցել է 100 դոլար: Գործարարը իր դժգոհությունն է արտահայտել այն մասով, որ Singapore Airlines ավիաընկերության առաջարկած այդ ինտերնետը այդքան գումարով բավականին դանդաղ է եղել:

You might also like