Գարեջրի թանգարան կբացվի Մադրիդում

Իսպանական մայրաքաղաքի սրտում՝ Լա Լատինա թաղամասում, բացմանն է պատրաստվում նոր տեսարժան վայրը, որը դեպի քաղաք կբերի փրփային ընպելիքի ավելի շատ երկրպագուների։ Մադրիդում առաջին Գարեջրի թանգարանը կընդունի իր առաջին այցելուներին 2017 թվականին։

Beer

Նոր թանգարանը կբացվի Պալասիո դել Ինֆանտադո պալատում, որն ունի ավելի քան 3 հազար քառակուսի մետր տարածք։ Թանգարանի ստեղծմամբ զբաղվում է տեղի գարեջրագործարանը։ Համալիրում կլինի պարույրաձև սանդուղք, որով այցելուները կարող են բարձրանալ դիտահարթակ։

Գարեջրի սիրահարները նաև կարող են հետևել ըմպելիքի պատրաստման գործընթացին և, բնականաբար, համտեսել ստացված արդյունքը։

You might also like