«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ էքտրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան հայտարարում են «Beeline Extreme Fest 2012» էքստրեմալ սպորտի գարնանային փառատոնի անցկացման մասին:
Միջոցառումը տեղի կունենա մարտի 25-ին Իջեւան քաղաքում` Վասիլյան եւ Մելիքբեկյան փողոցներում, ինչպես նաեւ «Մայր Հայաստան» արձանին հարող տարածքում: Փառատոնի շրջանակում կանցկացվեն էքստրեմալ տարբեր մարզաձեւերի մրցումներ եւ ցուցադրական ելույթներ: Հանդիսատեսին կներկայացվեն Drift, Off-Road 4Х4, Drag-Racing դասերում վարորդների ելույթներ, ինչպես նաեւ մոտո-շոու եւ այլ:
«Էքստրեմալ սպորտաձեւերը զարգանում են Հայաստանում, եւ ես շնորհավորում եմ էքստրեմալ սպորտի բոլոր սիրահարներին գարնանային սեզոնի բացման առիթով: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, կարող են իրենց ընտանիքի հետ միասին հանգստյան օրն անցկացնել Իջեւանում եւ գնահատել թիմերի վարպետությունը, վայելել ցուցադրական ելույթներն ու շոու-ծրագիրը», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Էքատրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը հրավիրեց ավտոսիրահարներին մասնակցել միջոցառմանը եւ ցուցադրել մեքենա վարելու վարպետությունը, նշելով, որ առաջիկա միջոցառումը կդառնա տոն Իջեւանի բնակիչների եւ հյուրերի համար:
Beeline Extreme Fest 2012 փառատոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողներն` ավտոսպորտի վարպետներն ու սիրահարները: Մրցակիցների գրանցումը կատարվում է մինչեւ մարտի 23-ը` էքատրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի 010 228085 հեռախոսահամարով: Տեքստը` News.am, լուսանկարները` Mamul.am