Այս ուշագրավ շինությունը գտնվում է Փարիզում և իրենից ներկայացնում է մեղուների հյուրանոց: Դուք հավանաբար մտածում եք, թե ինչ են անում մեղուները հյուրանոցը, չէ որ նրանք ապրում են խմբերով և փեթակում: Պատասխանը պարզ է. կան մեղուների տեսակներ, որոնց յուրաքանչյուր էգը պտղատու է, և նրանք չեն կարող ապրել խմբով: Հենց դրա համար էլ նախատեսված են առանձին տնակները:
Մեղուների հյուրանոցները անհրաժեշտություն են մի քանի պատճառներով: Բանն այն է, որ վերջին ժամանակներս մեղուների քանակը նվազել է: Խնդիրը շրջակա միջավայրն ու թունաքիմիկատներն են, որոնք վնասակար ազդեցություն են թողնում մեղուներին անհրաժեշտ բույսերի վրա:
Նպաստել մեղուների բուծմանը քաղաքային պայմաններում շատ դժվար է: Այդ պատճառով մարդիկ որոշել են մի փոքր օգնել բնությանը և ստեղծել մեղուների հյուրանոցներ ( այն նաև անվանում են բզեզների և թրթուրների հյուրանոց):
Մարդիկ, ովքեր նպաստում են մեղուների վերարտադրության զարգացմանը, անխոս, ունեն մեծ օգուտ: Չէ որ մեղուները փոշոտում են իրենց ամառանոցների մրգերն ու բանջարեղենները:
Մեղուների և բզեզների հյուրանոցները ունեն տարբեր չափ և ձև, բայց դրանք բոլորը ծառայում են մեկ բարի գործի` մեղուներին անհրաժեշտ սնունդը տալուն:
Տնակները չպետք է լինեն բարդ կառուցվածքով, որպեսզի մեղուները հեշտությամբ կարողանան մտնել և դուրս գալ իրենց բներից` առանց շրջապատող առարկաներից վտանգի զգացումի:
Անցքերը պետք է փորված լինեն այնպես, որ անձրևը չլցվի դրանց մեջ: Իսկ անցքերի միջև հեռավորությունը պետք է մեծ լինի, որպեսզի նրանք չապրեն նեղ պայմաններում: