Աշխարհի ամենաթանկարժեք փողոց կրկին ճանաչվել է Նյու Յորքի Հինգերորդ ավենյուն։ Այդ մասին հաղորդվում է Cushman & Wakefield ընկերության ամենամյա հետազոտությունում, որն համեմատում է վարձակալության տրվող առևտրային տարածքների գները ամբողջ աշխարհում։ Նյու Յորքի կենտրոնում քառակուսի մետր վարձակալելը արժի միջինում 33,8 հազար եվրո՝ տարեկան։ Դա 6 տոկոսով ավելին է, քան անցյալ տարի, երբ Հինգերորդ ավենյուն կրկին գլխավորում էր աղյուսակը։
Երկրորդ տեղում հայտնվել է հոնգկոնգյան Կոզուեյ Բեյը։ Այնտեղ վարձակալությունը մեկ երրորդ անգամ մատչելի է դարձել․ միջինում 23,2 հազար եվրո քառակուսի մետրի համար։ Երրորդն աշխարհում և առաջին տեղը Եվրոպայում զբաղեցրել է Ելիսեյան դաշտերը Փարիզում։ Այնտեղ քառակուսի մետրի վարձակալությունը արժի 13,3 հազար եվրո։ Չորրորդ տեղում հայտնվել է լոնդոնյան Բոն սթրիթը՝ 12,8 հազար եվրո վարձակալության գնով, հինգերորդում՝ միլանյան Բիա Մոնտենապոլեոնեն (տասը հազար եվրո)։
Տասնյակում նաև հայտնվել են Ցյուրիխի Բանհոֆշտրասեն, Տոկիոյի առևտրային Գինձա թաղամասը, սեուլյան Մենդոնը, Վիեննայի Կոլմարկտը և Մյունխենի Նոյհաուզերշտրասե և Կաուֆինգերշտրասե փողոցները։
Վարկանիշային աղյուսակը կազմելիս հեղինակները համեմատել են քառակուսի մետրի վարձակալական արժեքը աշխարհի 500 փողոցներում։
Զեկույցի համաձայն՝ փողոցների միջինում 35 տոկոսը բարձրացրել է արժեքը՝ համեմատած անցյալ տարվա հետ։