Հայտնի են դարձել Կիմ Չեն Ինի ճանապարհորդական տարօրինակ սովորությունները

Հարավային Կորեայի ղեկավարի հետ հանդիպմանը Կիմ Չեն Ինը իր հետ տարել է իր անձնական խոհարարին, որպեսզի վերջինս պատրաստվի թարմ ուտեստ սառը հնդկաձավարային մակարոնից։ 

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, բազմիցս հայտնվելով  համաշխարհային արենայում, բացահայտել է ոչստանդարտ սովորություններ, որոնց նա հետևում է ճանապարհորդելիս․ գրում է Lenta-ն՝ հղում կատարելով The Independent-ին։

Մասնավորապես, պարբերականի ուշադրությունը գրավել է Կիմ Չեն Ինի, այսպես կոչված, «մարդկային շարասյունը»․ երբ հյուսիսկորեացի առաջնորդը ապրիլի 27-ին  ժամանել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ բանակցություններին, նրա մեքենան շրջապատել են 12 թիկնապահներ, որոնք վազել են տրանսպորտային միջոցի հետևից։

Կիմ Չեն Ինի անսովոր ճանապարհորդական սովորությունները

Բացի այդ, պարզվել է, որ Կիմ Չեն Ինը նախընտրում է տեղաշարժվել բացառապես դարդաղաշարժ, զրահապատ գնացքով, ոչ թե մասնավոր ինքնաթիռով։ Ընդ որում, նրան անհրաժեշտ է  երեք գնացք՝ մեկն անվտանգության համար, երկրորդը՝ թիկնապահների, երրորդը՝ իր։

Հյուսիսային Կորայի տարածքից դուրս, որպես այդ երկրի առաջնորդ, Կիմ Չեն Ինի առաջին այցը եղել է դեպի Չինաստան, որը եղել է այնքան  խիստ գաղտնի, որը դրա մասին պարզ է դարձել միայն ավարտից հետո․ նշում է  The Independent-ը։

Կիմ Չեն Ինի անսովոր ճանապարհորդական սովորությունները

Բացի այդ, պարբերականը պատմում է, որ  ԿԺԴՀ-ի ղեկավարը երբեք չի օգտվում հասարակական զուգարանից․ նրա անձնական զուգարանը մշտապես ճանապարհորդում է իր հետ։ «Առաջնորդի արտաթորանքը պարունակում է տեղակատվություն նրա առողջության մասին և չի կարելի  հենց այդպես թողնել»,-պատմել է անվտանգության նախկին աշխատակից Լի Յու Հենը։

Կին Չեն Ինի ճանապարհորդական անձնական զուգարանը կառուցվել է 2015 թվականին։ Ինչպես հաղորդվել է՝ զուգարանը կառուցվել է ոչ միայն Կիմ Չեն Ինի անձնական գնացքում, այլև՝ հատուկ մեքենայի մեջ, որով նա երթևեկում է լեռնային շրջաններում կամ ուժեղ ձյան տեղումների ժամանակ։

You might also like