Լողափնյա «սելֆին» արձանագրել է պայուսակի գողություն

SelfieՆիդերլանդներից զբոսաշրջիկները Ռիմինիում կարողացել են վերադարձնել գողացված պայուսակը «սելֆիի» օգնությամբ: Հոլանդացի երիտասարդ զույգը որոշել է գիշերը սելֆի անել Ադրիատիկ ծովի ծովեզրյա հանրահայտ առողջարաններից մեկի լողափում: Այդ պահին, երբ աղջիկը սելֆի է արել, գողը փախցրել է պայուսակը մոտակա նստարանի վրայից և անհետացել: Զբոսաշրջիկների լուսանկարի վրա երևում է գողի դեմքը: Զբոսաշրջիկները հանցագործի լուսանկարը ցույց են տվել կարաբիներներին, որոնք երկու օրերի ընթացքում բացահայտել են հանցագործին և ձերբակալել: Օրենքի ներկայացուցիչները գտնված պայուսակը ուղարկել են Նիդերլանդներ, որտեղ վերադարձել էին զբոսաշրջիկները:

You might also like