Զբոսաշրջիկները, որոնք «կդատարկվեն » ծովում, կտուգանվեն 1500 եվրո

Իսպանական Մայորկա կղզու  իշխանությունը նոր տուգանքներ է կիրառում  հայտնի առողջարանային լողափերում: Հուլիսի  16-ին  կղզու  ղեկավարությունը  գործարկել է տուգանքների նոր  ցանկ, որը պետք է կիրառվի Մայորկայի  առողջարանային լողափերում:

a

Ինչպես հայտնում է  Euromag.ru-ն,  օրինակ, նավահանգստային Ալկուդիա քաղաքը, որը տեղակայված է մայրաքաղաքից հարավ, սահմանել է  դաժան կանոններ: Զբոսաշրջիկը,  որը կհամարձակվի «դատարկվել»  ծովում ստիպված է վճարել  մինչև   1500 եվրո  տուգանք:  Իսկ Ալկուդիից  մինչև  Կան Պիկաֆորտ  լողափերում  ցանկացած  նվագարանով  նվագող   թափառաշրջիկ երաժիշտները   կկորցնեն  300  եվրո:

Նմանատիպ  պատժամիջոցներ սպասվում է նաև  բոլոր այլ  աղմկոտ  անձնակազմին, որը կխանգարի մյուս հանգստացողների անդորրը: Տուգանքները կվերաբերվեն նաև  առևտրականներին: Լողափում ավտոմեքենայի օգտագործման սահմանված կանոնները խախտելու  դեպքում   առևտրականները  ստիպված   կլինեն   վճարել   750   եվրո:  Այսպիսի  գումարով կտուգանվեն նաև կղզու այն այցելուները, որոնք  կհամարձակվեն  սպասք  լվանալ ցնցուղի տակ:

You might also like