Իտալական Ռիմինիում բացվել է լողափ, որտեղ կարող են այցելել միայն զբոսաշրջիկները չորքոտանի կենդանիների հետ: Հանգստի գոտի մուտքը առանց շների խստիվ արգելվում է: Անսովոր լողափը կոչվում է «Rimini Dog – No Problem»: Գաղափարի հեղինակները Լուկա և Մարկո Ագոստինի եղբայրներն են: Ծրագրին աջակցում է նաև Ռիմինի քաղաքի քաղաքապետարանը:
«Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ ճանապարհորդում են իրենց կենդանիների հետ, բայց չեն կարողանում նրանց հետ լողափ գնալ: Մենք որոշել ենք օգնել նրանց», – պատմում է Մարկո Ագոստինին: «Rimini Dog – No Problem»-ը իրենից ներկայացնում է քաղաքային լողափի ցանկապատված տարածք, որտեղ շները կարող են վազել, փորել ավազը, կարճ ասած՝ անել այն ամենը, ինչը կվրդովվեցի սովորական հանգստի գոտու այցելուներին:
Լողափի տարածքում կան փոքրիկ հովանոցներ, շեզլոնգներ, զուգարանային խցիկներ, լոգախցիներ, ինչպես նաև՝ ակտիվ հանգստի գոտի, որտեղ տերերը կարող են խաղալ շների հետ: Նաև «Rimini Dog – No Problem»-ի մոտ շների տերերի համար կա բար, որտեղ նրանք կարող են մեկ գավաթ սառը ըմպելիք ըմպել, մինչև իրենց չորքոտանի ընկերները արևային լոգանք կընդունեն: Նշենք, որ Եվրոպայում խստիվ արգելվում է սովորական լողափ գնալ կենդանիների հետ: Օրենքը խախտելու դեպքում կենդանու տիրոջը սպասվում է տուգանք: