Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում շուտով կանանց լողափ կբացվի: Այդ տարածքում կտեղակայվեն երեխաների համար նախատեսված խաղահապարակները, ռեստորաններ և լոգարաններ: Լողափի բոլոր աշխատողները` սկսած ռեստորանի աշխատողից մինչև փրկարարները, կանայք են:
Բացի այդ, կին թիկնապահները կհետևեն, որպեսզի լողափում չխախտվեն օրենքները: Հարկ է հիշեցնել, որ գործում են բազմաթիվ արաբական վարսավիրանոցներ, բանկեր և հյուրանոցներ միայն կանանց համար: Բացի դա, աշխարհում կարելի է հանդիպել նաև միայն կանանց համար նախատեսված տրանսպորտային միջոցների` տաքսիից, մինչև մետրո: Դա արդեն սովորական երևույթ է դարել Բրիտանիայում, Իսպանիայում և Մեքսիկայում: