Դժվար է պատկերացնել մի ճանապարհորդի, ով չի անհանգստանում ուղեբեռի քաշի համար կամ չի մտահոգվում հանգստի ժամանակ իրեն անհրաժեշտ իրերի ընտրության ժամանակ: Բայց վերջին տեխնոլոգիաները կարող են օգնել լուծել ուղեբեռի հետ կապված բոլոր խնդիրները:
Ֆինն դիզայներ Janne Kyttanen-ը մասնագիտացած է 3D-տպագրությունում, նրա աշխատանքները և գյուտերը հայտնի են ամբողջ աշխարհում: Նա մշակել է հագուստի և աքսեսուարների մի շարք, որոնք կարելի է տպել նշանակման վայր ժամանելուց հետո: Այդպիսով, կարելի է ճանապարհորդության մեկնելիս տանել միայն խիստ անհրաժեշտ իրերը կամ դատարկ ճամպրուկը:
Կամ կարելի է նույնիսկ ճամպրուկը չտանել, և այն նույնպես տպել տեղում: Lost Luggage կոչվող նախագիծը նախատեսված է զգեստապահարանի 9 տարրերի համար, այդ թվում՝ պայուսակ, արևապաշտպան ակնոց, կոշիկ և զգեստ: Տպելու համար անհրաժեշտ է միայն թվային ֆայլ, որը կարելի է բացել ցանկացած 3D-տպիչով: