Նյու Յորքի համալսարանում ստեղծել են զգեստ, որը դառնում է թափանցիկ՝ կախված սոցիալական ցանցերում տիրոջ ակտիվությունից: Այս գյուտը, ըստ հեղինակների, պետք է դառնա հստակ վկայումը այն բանի, թե ինչպես են մարդիկ մերկացնում իրենց անձնական տվյալները համացանցում՝ հնարավորություն տալով Google և Facebook ընկերություններին օգտագործել օգտատիրոջ անձնական տվյալները:
Երբ Facebook-ի հաշվի օգտատերը ուղարկում է որևէ հաղորդագրություն համացանց, նրա զգեստը, որը միացված է սմարթֆոնին, դառնում է ավելի թափանցիկ: Որքան ավելի անձնական ինֆորմացիա է հրապարակում զգեստի տերը, այնքան այն դառնում է ավելի թափանցիկ:
«Թափանցիկ» զգեստի հիմնական գաղափարը մարդկանց մի պարզ միտք հասցնելն է. տարօրինակ է, որ մենք բոլորս վախենում են մերկ հայտնվել հասարակության մեջ, բայց,միևնույն ժամանակ, հաճույքով տեղադրում ենք հանրության առջև խորը անձնական տեղեկություններ: Ինտերակտիվ հագուստի հայեցակարգը, որը սկսում է թափանցել ի պատասխան այն կրողի վարքագծի, նոր չէ: Ավելի վաղ ստեղծվել է «խելացի» ժապավենով հագուստ, որը թափանցիկ էր դառնում սեփականատիրոջ ֆիզիկական գրգռվածությանն ի պատասխան: