Բրիտանական Իվշամ (Evesham, Լոնդոնից 145 կիլոմետր հյուսիս-արևմուտք) քաղաքի Grade II շենքը, որը օգտագործվել է որպես BBC հեռուստաընկերության հեռարձակման կենտրոն, վերածվել է հյուրանոցի: Wood Norton հյուրանոցում, որը բացվել է անցած տարվա վերջին, կա 50 համար: Այցելուները նաև կարող են օգտվել ռեստորանից, որը առաջաարկում է տեղական լավագույն ուտեստները, բարից, ձեղնահարկից, կոնֆերանսների և ճաշի սրահներից:
Շենքը կառուցվել է 1897 թվականին և սկզբնական շրջանում ծառայել է որպես որսորդական տուն: 1939 թվականին BBC ընկերությունը գնել է այն, որպեսզի Լոնդոնից դուրս ստեղծի հեռարձակման կենտրոն: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկերությունը շարունակում էր զբաղեցնել այդ շենքը: Այնտեղ, մասնավորապես, նկարահանվել է «Բժիշկ Ով» սերիալի մի քանի դրվագներ: Հյուրանոցում բնակվելու արժեքը չի նշվում: