Բավարիայում դեկտեմբերի 28-ին բացվել է ամբողջությամբ սառույցից Պատրաստված եկեղեցի, հայտնում է Associated Press գործակալությունը:
Այս տարի կառուցված եկեղեցին նվիրված է 100 տարի առաջ կառուցված սառցե եկեղեցու հիշատակին: Նման եկեղեցի, որպես բողոքի ակցիա, կառուցվել է նաև 1911 թվականին: Նման կերպ քաղաքացիները իրենց բողոքն են հայտնել կառավարությանը` փորձելով նրանց ուշադրությունը գրավել և հասկացնել, որ իրենց պետք է իսկական եկեղեցի` սառցե եկեղեցու փոխարեն:
2011 թվականի սառցե եկեղեցին կառուցվել է չեխական սահմանի մոտ:
Սառցե եկեղեցու բարձրությունը կազմում է 20մ:
Աղբյուրը՝ HayNews.am