Բավարիան առաջարկում է ֆուտբոլ դիտել՝ առանց մահճակալից վեր կենալու
Եվրոպայի լավագույն մարզադաշտերից մեկի տեսարանով համարում հնարավոր կլինի բնակվել նաև սովորական օրերի։
Ֆուտբոլի երկրպագուներին հիանալի նվեր է անում Մյունխենի «Բավարիան»։ Այժմ Եվրոպայի լավագույն ակումբներից մեկի խաղին կարելի է հետևել հյուրանոցային համարի պանորամային պատուհանից։
«Բավարիա» ֆուտբոլային ակումբը (Մյունխեն) և Marriott հյուրանոցային ցանցը համաձայնագիր են ստորագրել մարզադաշտի երկու թևերի միջև էքսկլյուզիվ հյուրանոցային համար ստեղծելու մասին։ VIP երկրպագուն կստանա իդեալական տեսարան դեպի դաշտը պանորամային պատուհանից դուրս։
Բնակության համար սենյակը կարելի է ամրագրել ինչպես Գերմանիայի առաջնության խաղերի, այնպես էլ՝ Չեմպիոնների լիգայի 2019/2020 սեզոնի ժամանակ։ Հյուրը կընտրվի խաղարկության արդյունքում։