Վրաստանի կուրորտային Բաթումի քաղաքում (Աջարիայի ինքնավար հանրապետություն)` Գոգեբաշվիլի փողոցի վրա, կկառուցվի 25 մետր բարձրությամբ աշտարակ-շատրվան, որից կցայտի չաչա ալկոհոլային խմիչք:
Չաչան վրացական խաղողից պատրաստվող խմիչք է, որի թնդությունը երբեմն հասնում է 70 աստիճանի:
Բաթումի քաղաքի իշխանությունների կարծիքով, այս ալկոհոլային շատրվանը կխրախոուսի քաղաքի հայտնիությանը և կգրավի նոր զբոսաշրջիկների: Ի դեպ, ալկոհոլային խմիչքը ջրի փոխարեն կկիրառվի շատրվանում միայն շաբաթը մեկ անգամ` 10-15 րոպեով: Նախագծի հեղինակները նաև նշում են, որ ամեն անգամ շատրվանում կցայտի չաչայի տարբեր արտադրողների խմիչքներ:
Շատրվան-աշտարակը նախատեսվում է կառուցել արդեն այս տարվա ամռանը: Բացումից հետո զբոսաշրջիկները կկարողանան ոչ միայն դիտել այն, այլ համտեսել չաչան շատրվանի հարևանությամբ տեղադրված տաղավարներում: Աշտարակի ենթաստրուկտուրայում նախատեսված է նաև տեղեկատվական տուրիստական կենտրոն, չորս բացօթյա լողավազաններ և այլ ժամանցային օբյեկտներ:
Հետաքրքիր է, թե որքանով կհսկվի չաչայի շատրվանը նրա մշտական այցելուներից: Հնարավոր է` գտնվեն այնպիսիք, ովքեր կխմեն չաչան հենց շատրվանից: