Իսպանիա. Բարսելոնում զբոսաշրջիկներին հրավիրում են կոկտեյլ-տուր 2012-ի

Բարսելոն է վերադարձել կոկոտեյլ-տուրը (Bcn Cocktail Tour), որը մեծ հաջողություն ունեցավ անցյալ տարի: Կոկտեյլ-տուր 2012-ը կանցկացվի Կատալոնիայի մայրաքաղաքում մինչև հոկտեմբերի 5-ը և թույլ կտա ցանկացողներին ծանոթանալ կոկտեյլների մշակույթին վարպետության դասընթացների, սեմինարների և համտեսումների միջոցով:

Այս տարի միջոցառմանը մասնակցում են 23  բար և ռեստորան, որոնք կոկտեյլ-տուրի շրջանակներում այցելուներին կառաջարկեն բազմապիսի կոկտեյլներ 5 եվրոյով: Կոկտեյլ-տուր 2012-ին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել հատուկ ապարանջան Bocachica բարում, որը գտնվում է  Passatge de la Concepció հասցեում:

You might also like