Զբոսաշրջիկների համար Իսպանիայի ամենաթանկ քաղաքը ճանաչվել է Բարսելոնը: Tripadvisor կայքի տվյալներով` ճանապարհորդությունը երկու օրով դեպի Կատալոնիայի մայրաքաղաք երկու հոգու համար միջինում կարժենա 222.84 եվրո: Այդ գումարի մեջ է մտնում գիշերը 4-աստղանի հյուրանոցի երկտեղանոց համարում, ալկոհոլային ըմպելիքներով ճաշը և տաքսիով օդանավակայան և հակառակը ճանապարհորդվելը: Զբոսաշրջիկների համար 81.50-99.46 եվրո գումարի սահմաններում Իսպանիայի ամենամատչելի քաղաք են համարվում Մերիդան, Վալյադոլիդը, Սանտիագո դե Կոմպոստելան, Տոլեդոն և Վալենսիան: Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը, Բարսելոնի հետ համատեղ, Իսպանիայի ամենաթանկ քաղաքների ցանկում է: Երկու հոգու համար մեկ գիշերը այստեղ արժի 160.642 եվրո: Թանկ են համարվում նաև Պամպլոնա` 203.27 եվրո գումարով, և Պալմա դե Մայորկա 189.43 եվրո գումարով, քաղաքները: