Բարսելոնայում արդեն գործում է ծովափնյա ոստիկանությունը

Իսպանիայի Բարսելոնա քաղաքում գողերի համար ամենագրավիչ և սիրելի վայրն է հանդիսանում քաղաքային լողափը:

Գողությունների թվի մեծացման պատճառով քաղաքային ոստիկանությունը ստեղծել է հատուկ «տուրիստական ոստիկանական» ջոկատ: Ոստիկանները հսկողություն կիրականացնեն Բարսելոնայի բոլոր լողափներում 24 ժամ շարունակ:

Զբոսաշրջային ոստիկանության ջոկատը կազմված է լինելու 50 սպաներից, իսկ հետագայում, անհրաժեշտության դեպքում անձնակազմի թվականակը կավելացվի: Ջոկատի բոլոր աշխատակիցները ունեն փորձառություն:

You might also like