Բարսելոնի իշխանությունները որոշել են Բարսելոնի գլխավոր տեսարժան վայրը՝ Սագրադա Ֆամիլիա տաճարը, պաշտպանել վաճառականներից: Նոր հուշանվերների խանութներ չեն բացվի, բայց հրապարակը, որտեղ կթույլատրվի վաճառել հուշանվերներ, զգալիորեն կընդլայնվի և կտարածվի 24 թաղամասի վրա: La Vanguardia-ն հայտնում է, որ պաշտոնական գոտին, որի շրջանակներում պաշտոնապես թույլատրվում է վաճառել հուշանվերներ, անցնում է Պադալյա և Ռոսսելո փողոցներով, ինչպես նաև՝ Նապոլես և Դիագոնալ պողոտաներով, ինչը կազմում է 386 հազար մետր քառակուսի տարածք:
Ինչպես կարծում է Բարսելոնի ղեկավարությունը՝ այս որոշումը կօգնի խուսափել մեծ քանակությամբ խանութների և կրպակների հայտնվելուց, որոնք կարող են փչացնել քաղաքի արտաքին տեսքը: Սա Կատալոնիայի մայրաքաղաքի ղեկավարության առաջին որոշումը չէ: Վերջին տարիներին Բարսելոնի ղեկավարությունը խիստ մտահոգված է մայրաքաղաքի իմիջով և հիմա աշխատում է առավելագույնս այն բարելավել: