Բարսելոնայի Սուրբ Ընտանիքի մայր տաճարը (La Sagrada Família) դարձել է «ամենամեկնաբանվող» տեսարժան վայրն աշխարհում։ Անտոնիո Գաուդիի հայտնի անավարտ ստեղծագործությունը TripAdvisor պորտալի վարկանիշային աղյուսակում գերազանցել է փարիզյան Էյֆելյան աշտարակին և Նյու Յորքի Կենտրոնական այգուն՝ հավաքելով ճանապարհորդների ավելի քան 100 հազար կարծիք։
Ինչպես հայտնում է «Испания по-русски»-ն՝ 2016 թվականին Սուրբ Ընտանիքի մայր տաճարը ընդունել է ռեկորդային թվով այցելուների՝ 4,5 միլիոն, ինչը 7%-ով ավելի է, քան մեկ տարի առաջվա տվյալները։ Բարսելոնայի խորհրդանիշը գլխավորել է վարկանիշային աղյուսակը՝ ետևում թողնելով այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են՝ Էյֆելյան աշտարակը (98 976 մեկնաբանություն), Նյու Յորքի Կենտրոնական պարկը (94 495), հռոմեական Կոլիզեյը (94 085) և փարիզյան Լուվրը (71 415)։ Սուրբ Ընտանիքի մայր տաճարի միջին գնահատականը 4,5 միավոր է, իսկ կայքի այցելուների ավելի քան 80%-ը նրան «հինգ» է գնահատել։
Վարկանիշային աղյուսակում հայտնվել է նաև Լաս Վեգասի Բելաջոյի շատրվանը, Նյու Յորքի 9/11 թանգարանն ու հուշակողոթը, Հռոմի Տրևի շատրվանը, Ռոքվելեր կենտրոնի տանիքին գտնվող Top of the Rock աստղադիտարանը և Լոնդոնի London Eye անիվը։