Barcelo Bavaro Beach հյուրանոցը հրավիրում է «երկրորդ կեսի փնտրտուքների»

Աշնան կեսին Պունտա Կանայում (Դոմինիկանա)  Barcelo Bavaro Beach հյուրանոցը անցկացնում է ամենամյա Ամուրիների շաբաթ, որը միավորում է չամուսնացած կանանց և տղամարդկանց:

annual week bachelors

Շաբաթվա ընթացքում` հոկտեմբերի 11-ից  17-ին, տարբեր երկրներից ժամանած հյուրանոցի ամուրի հյուրերը հնարավարություն են ստանում հանդիպել հատուկ կազմակերպված միջոցառումներին և նոր ծանոթներ ձեռք բերել: Այս տարի կազմակերպիչներն ու հյուրանոցի ադմինիստրացիան պատրաստել են հարուստ ծրագիր` լողափնյա երեկույթներ, կոկտեյլներ, էքզկլյուզիվ ճաշացանկով ընթրիք, էքսկուրսիաներ, դիսկոտեկներ մինչև առավոտ` լավագույն դիջեյների թեժ սեթերի ներքո: Ամուրիների շաբաթվա շրջանակներում կանցկացվի նաև սոֆտբոլի առաջնություն «կանայք ընդդեմ տղամարդկանց» և գեղեցկության  լողափնյա մրցույթ:

piscina-barcelo-bavaro-beach25-66921
Barcelo Bavaro Beach-ը, որը գտնվում է  Bavaro լողափի առաջին գծում, այս տարի բացվել է վերանորոգումից հետո: Հյուրանոցը նախատեսված է միայն մեծահասակների համար: Հյուրերի տրամադրության տակ են դեպի ծովը կամ այգին բացվող տեսարանով հարմարավետ ժամանակակից համարները, լողավազանը, երեք ռեստորանը, երկու բարը, խանութները և շուրջօրյա խաղատունը:

You might also like