Barcamp Artsakh 2013 (չ)կոնֆերանսը տեղի կունենա 2013թ. հուլիսի 24-28-ին Շուշիում

Barcamp Artsakh 2013 (չ)կոնֆերանսը տեղի կունենա 2013թ. հուլիսի 24-28-ին Շուշիում2013թ. հուլիսի 24-28-ը Շուշիում տեղի է ունենալու Barcamp Artsakh 2013 (չ)կոնֆերանսը, որը կազմակերպվում է Արցախի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացման Կենտրոնի կողմից արդեն 3-րդ անգամ:

Արդեն ավանդական դարձած (չ)կոնֆերանսն (3-րդ) այս տարի տեղի կունենա Շուշիի Մանուկյան 2բ հասցեում գտնվող Shushi Grand Hotel հյուրանոցում:

Shushi Grand Hotel, ArtsakhԿազմակերպիչները կհոգան ՀՀ-ից և արտերկրից ժամանած 40 մասնակիցների համար հյուրանոցային և սննդի ծախսերը:
Մյուս մասնակիցների համար կլինեն զեղչեր՝ մեկ օրվա համար 10.000դր (գիշերակաց և սնունդ):

Արցախյան բարքեմփին կլինեն նաև հատուկ հյուրեր՝ Արմեն Հարեյանն ԱՄՆ-ից և Գերտ Լաուրսենը Դանիայից:

Առաջին Barcamp-ն Արցախում տեղի է ունեցել 2010թ. օգոստոսին, որին մասնակցեցին շուրջ 100 մասնակից: Հաջորդ բարքեմփն Արցախում տեղի ունեցավ 2011-ի սեպտեմբերին, որի ժամանակ մասնակիցների թիվն արդեն հասնում էր 130-ի: 2012-ին Արցախում բարքեմփ չկազմակերպվեց, իսկ այս տարի այն ավելի մեծ թվով մասնակիցներ կունենա:

Բարքեմփի մասնակցության գրամցնան համար հարկավոր է էլփոստով նամակ ուղարկել leonnkr@gmail.com էլփոստի հասցեին՝ վերնագրում նշելով Barcamp Artsakh 2013 Registration: Նամակում նշեք ձեր անուն, ազգանունը, տարիքը, բնակության վայրը և շապիկի համարը:

Շուշին սպասում է ձեզ…

You might also like