AlItalia-ի բորտուղեկցորդուհիների համար հագուստ ստեղծել են շատ հայտնի իտալացի դիզայներներ, այդ թվում` Ֆոնտանա քույրերը և Դելիա Բիաջիոտին, Միլա Շեն, Ֆաբանին, Մատեո Մարցոտոն, Ռենատո Բալեստրան և Ջորջիո Արմանին: Ընկերության ներկայիս ուղեկցորդուհիները կրում են սպիտակ վերնաշապիկ, կանաչ բաճկոն և մուգ կապույտ կիսաշրջազգեստ, նշում է «Յակուտսկ Online»-ը:
Ցուցահանդեսին հնարավոր կլինի տեսնել տասնչորս Բարբի տիկնիկներ` հագած այն համազգեստների փոքր պատճենները, որոնք կրել են իտալական ավիաընկերության ուղեկցորդուհիները ընկերության հիմնադրումից սկսած հինգ տասնամյակների ընթացքում: Այսպես, օրինակ Բարբիներից մեկի համար կարվել է դասական կապույտ կոստյում` շրջազգեստով ու երեք կոճակներով բաճկոնով, որը Alitalia-ի ուղեկցորդները կրել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչպես նաև` երկնագույն համազգեստ` 1960-ական թվականների դասական բաճկոնով` կարճ թևքերով, և այլ մոդելներ:
Ցուցահանդեսը, նվիրված Alitalia ավիաընկերության ուղեկցորդուհիների համազգեստների պատմությանը, կբացվի նոյեմբերի 7-ին Հռոմի Իսպանական հրապարակում գտնվող ընկերության շենքում:
Իտալիայի խոշորոգույն ավիափոխադրողը, հիմնադրված 1946 թվականին, որոշել է ցուցադրել իր ուղեկցորդուհիների համազգեստի պատմությունը` որպես մոդել օգտագործելով Բարբի տիկնիկներին: