Բարբի-ռեստորան` Թայվանում

Թայվանի մայրաքաղաք Թայբեյում բացվել է աշխարհում առաջին ռեստորանը` նվիրված բարբի տիկնիկին: Barbie Cafe կոչվող սրճարանում կահույքը վառ վարդագույն է, բազկաթոռները ժանյակավոր գործվածքից են, իսկ սեղանները բարձրակրունկ  կոշիկի տեսք ունեն: Ռեստորանի մատուցողուհիները հմայիչ տիկնիկի տեսք ունեն:

Barbie Cafe

Mattel ընկերությունը, որը համարվում է հանրահայտ տիկնիկի և համապատասխան աքսեսուարների արտադրողը, վերահսկել է ռեստորանի ստեղծման գործընթացը, որի ընդհանուր մակերեսը կազմում է 650 քառակուսի մետր: Ընկերության ներկայացուցիչները հույսով են, որ Barbie Cafe-ն կնպաստի Mattel-ի ապրանքանիշի սպառմանը:

Barbie Cafe

Յուրօրինակ հաստատությունը պետք է գրավի զբոսաշրջիկների ուշադրությունը, հատկապես` երեխաների: Բարբի տիկնիկների արտադրությունը սկսվել է Թայվանում անցյալ դարի 80-ական թվականներից, որից հետո տեղափոխվել է Չինաստան. հայտնում է Telegraph-ը:

Barbie Cafe

You might also like