Հայտնիները, ովքեր հրապարակել են Կարիբյան ավազանում անցկացրած իրենց հանգստի նկարները, այդ վայրերի հանդեպ հետաքրքրության պայթյուն են առաջացրել. հայտնում է British Airways-ը: Մեծ Բրիտանիայի ազգային ավիափոխադրող հաղորդել է դեպի Բարբադոս և Սենտ Լուիս տոմսերի ամրագրման 130-տոկոսանոց աճ այն բանից հետո, երբ Ռիհանան և Քոլին Ռունին տեղադրել են իրենց լուսանկարները սոցիալական ցանցերում:
Նույնիսկ Գվինեթ Փեթրոուն, ով ամաչում է տեսախցիկներից, տեղադրել է իր և ընտանիքի անդամների լուսանկարները, ովքեր հանգստացել են Սենտ Լուիսի Շուգար բիչի հանգստավայրում: Ավիաընկերությունը նաև նկատել է դեպի Հավայան կղզիներ տոմսերի պահանջարկի 100-տոկոսանոց աճ` անցած տարվա հետ համեմատած: Այս կղզիներում իրենց հանգիստը անցկացրել են Քեթի Պերին և Ջոն Մեյերը, Սթիվեն Թեյլերը, Ջուդ Լոուն և, նույնիսկ, Բարաք Օբաման: